
Գաղտնիության քաղաքականություն
Թարմացվել է՝ 2026 թ. նոյեմբերի 15
Ով ենք մենք
ՄՈՏԻԿ-ը տեղադրում է խելացի տան սարքեր Երևանում։ Գաղտնիության հարցերով գրեք info@motikenq.am կամ զանգեք 033 46 80 80։
Ինչ ենք հավաքում
Միայն այն, ինչ Դուք եք գրում հայտի ձևում. անուն և հեռախոսահամար, իսկ եթե ցանկանում եք՝ նաև թաղամաս, ընտրված ծառայություններ և նկարագրություն։ Հայտի հետ նշվում է նաև կայքի լեզուն։
Ինչի համար
Ձեզ զանգելու և գործն ու տեղադրման օրը ճշտելու համար։ Տվյալները չենք վաճառում և չենք փոխանցում այլ անձանց, բացի ստորև նշված ծառայություններից, որոնց միջոցով հայտը հասնում է մեզ։
Որտեղ են պահվում
Հայտը պահվում է կայքի հոսթինգի ծառայությունում և գալիս է մեր էլեկտրոնային փոստին (Zoho Mail)։
Որքան ժամանակ
Այնքան, որքան պետք է Ձեր հայտի և դրա հետ կապված աշխատանքի համար։ Ցանկացած պահի կարող եք խնդրել ջնջել դրանք։
Cookie-ներ և վերլուծություն
Կայքը cookie-ներ չի օգտագործում, վերլուծության կամ գովազդի կոդ չունի, ֆոնտերը բեռնվում են հենց մեր կայքից։ Հոսթինգը կարող է պահել տեխնիկական մատյաններ (օրինակ՝ IP հասցե), որոնք պետք են կայքի աշխատանքի և անվտանգության համար։
Ձեր իրավունքները
Կարող եք իմանալ, թե ինչ տվյալներ ունենք Ձեր մասին, խնդրել ուղղել կամ ջնջել դրանք։ Գրեք info@motikenq.am կամ զանգեք 033 46 80 80։
Փոփոխություններ
Եթե այս էջը փոխվի, վերևում կփոխվի նաև թարմացման ամսաթիվը։