
Հաճախակի հարցեր
Եթե Ձեր հարցն այստեղ չկա, զանգեք կամ թողեք հայտ։
Պե՞տք է վերանորոգում անել կամ պատերը քանդել
Սարքերի մեծ մասն անլար է։ Ռելեները տեղավորվում են անջատիչի տուփում, իսկ սենսորներն աշխատում են մարտկոցով։ Եթե ինչ-որ տեղ լար կամ վարդակ պետք լինի, նախապես կասենք։
Կաշխատի՞ առանց ինտերնետի
Պատի անջատիչները և սարքերի կոճակներն աշխատում են սովորականի պես։ Հեռախոսից հեռակա կառավարման և ծանուցումների համար ինտերնետ է պետք։ Մնացածը կախված է սարքերից, դրա մասին կպատմենք ընտրելիս։
Ինչո՞վ է կառավարվում
Հեռախոսի հավելվածով, ժամանակացույցով և սցենարներով, իսկ լույսը՝ նաև պատի անջատիչից։ Ձայնային կառավարումը հնարավոր է ռուսերեն և անգլերեն. հայերեն ձայնային օգնականները դեռ չեն հասկանում։
Կարելի՞ է տեղադրել վարձով բնակարանում
Այո։ Կան լուծումներ, որոնք չեն փոխում լարերը և հեշտ հանվում են. խելացի վարդակներ, լամպեր, սենսորներ, վարագույրի ռոբոտ։ Ծորակի և ռելեների համար ավելի լավ է համաձայնեցնել բնակարանի տիրոջ հետ։
Որքա՞ն է տևում տեղադրումը
Կախված է ծավալից։ Ժամկետն ասում ենք զանգի ժամանակ, երբ հասկանում ենք, թե ինչ է պետք։
Ի՞նչ արժե
Գինը կախված է սենյակների և սարքերի քանակից, լարերից և խողովակներից։ Նայեք փաթեթները կամ հավաքեք Ձեր տարբերակը պլանավորիչում, և մենք կհաշվենք։
Սարքերը դո՞ւք եք բերում
Սարքերն ընտրում ենք միասին և բերում ենք մենք։ Եթե արդեն ունեք սարքեր, ասեք, կնայենք՝ համատեղելի են, թե ոչ։
Կարելի՞ է սկսել մեկ սարքից
Այո։ Կարող եք սկսել մեկ լուծումից և հետո ավելացնել մյուսները։ Նոր սարքերը միանում են նույն համակարգին։
Ի՞նչ անել, եթե սարքը չաշխատի
Զանգեք մեզ, կնայենք, թե ինչ է պատահել։
Աշխատո՞ւմ եք Երևանից դուրս
Հիմնականում աշխատում ենք Երևանում։ Այլ վայրի համար զանգեք, կքննարկենք։

Պատմեք, թե ինչ է պետք
Թողեք անունն ու հեռախոսը։ Հետ ենք զանգում և ճշտում գործն ու օրը։
Կամ զանգեք
033 46 80 80Հայտն ուղարկված է
, շնորհակալություն։ Շուտով կզանգենք համարին՝ օրն ու ժամը ճշտելու համար։
Եթե շտապ է, զանգեք՝ 033 46 80 80